Այսօր՝ ժամը 15։00-ին, մեր նահատակ երեխեքի ծնողները նախաձեռնում են հիշատակի հավաք ԱԺ դարպասների մոտ, տարածեք ու միացեք․ Ռուբեն Մելիքյան
Այսօր՝ ապրիլի 29-ին՝ «սպանված քաղաքացու օրը», ժամը 15։00-ին, մեր նահատակ երեխեքի ծնողները նախաձեռնում են հիշատակի հավաք ԱԺ դարպասների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը՝ խնդրելով տարածել և միանալ, միևնույն ժամանակ հայտնելով, որ ինքը ևս տարածում և միանում է։
«Այսօր ռեժիմի բոլոր զոհերի հիշատակի օրն է»,- գրել է նա՝ օգտագործելով #սպանված_քաղաքացու_օր հեշթեգը։