Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել
Ապրիլի 29-ին, ժամը 10:42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարարծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11։32-ին։