Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. կքննարկվեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: