Արցախի օկուպացված Թալիշի մոտակայքում ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել
Օկուպացված Թալիշ գյուղից տարածքում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցիներ են մահացել։
Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Դատախազության տվյալներով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հակատանկային ականի պայթյունից զոհվել է է երեք մարդ։
Մահացածները Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ են։ Նրանք են Նադիր Յուսիֆովը, Սախավաթ Գոզալովը և Ֆարիդ Սադիևը։