Ադրբեջանում Իսրայելի դեսպանը «խորը վշտով» ցավակցել է ականի պայթյունից մահացած ադրբեջանցիների հարազատներին
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը Twitter-ում գրառում է կատարել՝ կապված Արցախի օկուպացված Թալիշում ականի պայթյունի հետ, որի հետևանքով ադրբեջանցիներ են մահացել։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
«Խորը վշտով ենք լցված ականի պայթյունի հետևանքով Ադրբեջանի երեք քաղաքացիների մահվան լուրով։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը»,- գրել է Ջորջ Դիկը։