Ուկրաինան օգնություն է խնդրում Իսրայելից
Ռուսական զորքերի կողմից ուկրաինական Ուման քաղաքի գնդակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը դիմել է Իսրայելին։
«Ես խոսում եմ Իսրայելի քաղաքացիների հետ այստեղից՝ անկախ նրանից, դուք եղել եք Ումանում, թե ոչ, դուք գիտեք, թե ինչ է, երբ հրթիռային հարվածի թիրախ է դառնում անմեղ մարդը: Իմացեք, որ Կրեմլի հովանավորությամբ նոր ցեղասպանություն է տեղի ունենում Եվրոպայում»,- ասել է Երմակը։
Նա նաև նշել է, որ նման պահերին Իսրայելի կառավարությունը պետք է ուժեղացնի Ուկրաինային աջակցությունը, պաշտպանական միջոցներ տրամադրի հրթիռների և անօդաչու սարքերի դեմ և օգնի Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանել ռուսական ագրեսիայից։