Քեմալ Քըլըչդարօղլուն խոստանում է բանակցել Եվրոպայի հետ
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հավակնում է լինել երկրի նախագահ, ցանկանում է հաղթանակի դեպքում վերսկսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։
Քըլըչդարօղլուն բրիտանացի լրագրողներին ասել է, որ իշխանության գալով՝ անմիջապես միջոցներ կձեռնարկի Բրյուսելի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցությունները վերսկսելու համար։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կպահպանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեև ինքը և իր դաշնակիցները ճիշտ չեն համարում Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը։