Թուրքիային կվերադարձվի ամերիկյան կործանիչների գնման գումարը. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի այն գումարը, որը վճարել են F-35 կործանիչներ գնելու համար։
Այս մասին գրում է Anadolu-ն:
«F-35-ի համար փող ենք տվել, ներդրել ենք գումար և մեր գումարը հետ ենք ստանալու։ Այս հարցում ելքը եղել է մեր սեփական արտադրությունն արագացնելու գործընթացը»,-նշել է Չավուշօղլուն: