Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը. կա վիրավոր
Սուդանում կրակել են թուրքական տարհանող ինքնաթիռի վրա, անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է:
Օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու նպատակով Սուդան ժամանած թուրքական ինքնաթիռը գնդակոծվել է արագ արձագանքման ուժերի կողմից։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Վադի Սեյդնա ռազմաբազայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ, որը գտնվում է Խարթումից մոտ 20 կմ հեռավորության վրա։