Հռոմի պապը այսօր հանդիպել է Լեոնարդո Դի Կապրիոյին
«Ոսկե գլոբուս»-ի եռակի մրցանակակիր, հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ տեղակացնում է Newsweek-ը։ Այդ տեղեկությունը պարբերականին հաստատել են Վատիկանում։ Հանդիպումը նախնական նշանակված էր այսօր առավոտյան։ Այլ տեղեկություններ Վատիկանը չի հաղորդել։ Ինչպես հիշեցնում է Newsweek-պարբերականը՝ և՛ դերասանին, և՛ հովվապետին անհանգստացնում է կլիմայի փոփոխության խնդիրը։
Դի Կապրիոն 2016 թվականին մրցանակի էր արժանացել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ բնապահպանության ասպարեզում իր աշխատանքի համար։ Դերասանի ելույթի ընթացքում նա պատմել էր նավթային ընկերությունների «դաժանության» մասին։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Ֆրանցիսկոս պապը ֆինանսապես հզոր ազգերին ուղորդել էր ձեռնարկել ավելի մեծ քայլեր կլիմայի փոփոխության խնդրի լուծման վերաբերյալ։ Հովվապետը ավելացրել էր, որ կլիմայի փոփոխությունը խնդիր է, որն այլևս չի կարելի թողնել ապագա սերունդներին։