Իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են. ԳՇ պետը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում: Այս մասին նա ասաց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:
«Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ, և նաեւ մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ համագործակցում ենք: Եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով ես նաև դիտորդական առաքելությամբ պայմանավորված կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,-ասաց ԳՇ պետը:
Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ՞ մեզ համար, որ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է փոխանցում Ադրբեջանին իր պարեկության վերաբերյալ, Ասրյանը պատասխանեց. «Նման աշխատանքների իրականացումը Զինված ուժերի գործառույթներից դուրս են, եւ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»: