Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Խրախճանք ժանտախտի ժամանակ․․․

Փաշինյան Նիկոլը վերականգնում է «Քաղաքացու օրվա» խորովածային փարթիների՝ իր իսկ կողմից ստեղծված «բարի» ավանդույթը:

Տեղեկություններ կան, որ 44-օրյա պատերազմից հետո 2 տարի ընդմիջված տոնակատարությունն այս տարի նշվելու է: Ըստ այդմ, Երևանի տարբեր վարչական շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ։

Նախ, ի սկզբանե հարկ է նշել, որ այս տոնակատարության իմաստը, առիթն ու անհրաժեշտությունը, գոնե Հայաստանի ներկայիս պայմաններում, ընդհանրապես չկա:

Թե ինչ տրամաբանությամբ պատերազմից հետո չնշվեց «Քաղաքացու օրն», ու այդ ի՞նչ է փոխվել, որ նորից Փաշինյանն ուզում է «Քաղաքացու տոն» նշել, միայն իրեն՝ Նիկոլին է հայտնի:

Հետաքրքիրն այն է, թե իրականում ո՞ւմ և ինչի՞ համար է «Քաղաքացու օրը»...

Ի՞նչ «Քաղաքացու օրվա» մասին է խոսքը:

Այդ ո՞ր քաղաքացին պետք է վաղը տոն նշի.

նա՞, որ այս իշխանության անգիտակից ու ոչ հայանպաստ կառավարման պատճառով հողին է հանձնել իր զավակին, եղբորը, ամուսնուն, կնոջն ու մորը...

նա՞, ով զրկվել է իր տնից-տեղից ու բնավե՞ր է եղել...

նա՞, ով իրեն անվտանգ չի՞ զգում, ում տուն կարող է իր յաթաղանով ամեն պահի թշնամի՞ մտնել...

նա՞, ում որդին կամ եղբայրը գերության մեջ տառապում են...

նա՞, ում ազատ խոսքի համար կարող են «բամփել» գլխին ու ձերբակալե՞լ...

Համատարած ատելություն է ու ողբ...

Երկրում չավարտված մղձավանջ է...

Շարունակում են զոհվել սահմանը հսկող ու պահող զինվորները...

«Անհասկանալի պայմաններում» զինվորներն այրվում-մոխրանում են, իսկ ծնողներին ստիպում են լռել...

Զավակ կորցրած մայրերին, հավի ճտերի նման, ոստիկանները ոտք ու ձեռքից բռնում, տանում ու շպրտում են գետնին...

Թուրքը կրակում ու առաջ է գալիս...

Թշմամին է մեր երկրում թելադրում ու «եղանակ փոխում»...

Ի՞նչ սրտով քաղաքացին նշի իր օրը.... տո՜նը: 

Ու ընդհանրապես, ինչի՞ համար է «Քաղաքացու օրը»:

Ուզում ենք ցույց տալ աշխարհին. թե հայերն անինքնասեր, ամեն ինչի հետ հաշտվող, ապտակը մարսող, թուրքի լծի տակ մտնող ստորաքարշ, անհայրենիք, հիմարնե՞ր են:

Ուզում ենք աշխարհին ասել՝ մեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է...

Ուզում ենք ասել մենք թքա՞ծ ունենք մեր մարդկային ու տարածքային կորուստների վրա...

Ուզում ենք Հայաստանի դիմաց վերջնականապես փակվեն աշխարհի դռնե՞րը...

Ուզում ենք դրսից մեզ ասեն՝ այս մարդիկ ապո՞ւշ են...

Քաղաքացին սիրտ ունի՞, որ տոն նշի.

«Քաղաքացու օր» կնշի միայն Փաշինյանը՝ իր խունտայով, որովհետև վերոհիշյալ բոլոր որակումներն ու գնահատակնները նրանց են հատուկ, որովհետև այդ նրա՛նք են երկիր հանձնելով աթոռ պահում՝ միլիոնների հասնող աշխատավարձ ու պարգևավճար ստանալով, որովհետև այդ նրա՛նք չեն սիրում իրենց երկիրը, որովհետև այդ նրա՛նց համար են մեր ընկած հերոս տղերքը չափվում «պլյուս-մինուսներով», որովհետև... շատ են որովհետևները...

Ի վերջո, Փաշինյանն ինքն է տարիներ առաջ իր գրքում լավագույնս նկարագրել այն, ինչ անում է ինքն այսօր: Մեջբերենք.

«Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ։ Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգուպարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրերն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում՝ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության և օրհասի շեմին»:

Կազմակերպված խրախճանք է ժանտախտի ժամանակ․․․

Արմինե Մկրտումյան