Սլովակիայի և Չեխիայի նախագահները ժամանել են Կիև՝ հանդիպելու Զելենսկիի հետ
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան և Չեխիայի ղեկավար Պետր Պավելը ժամանել են Կիև: Այս մասին հաղորդում է սլովակական Sme.sk կայքը։
«Նախագահ Չապուտովան և Չեխիայի նախագահ Պավելը ժամանել են Կիև»,- ասվում է հրատարակության մեջ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախատեսված է նրանց հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ։