Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին Բորելի խոսքերը համացանցում բարկացրել են օգտատերերին
Twitter-ի օգտատերերը քննադատել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն գրառումը, որ խաղաղությանն ուղղված ցանկացած բովանդակալից նախաձեռնություն պետք է հիմնված լինի ուկրաինական պայմանների վրա։
«Դուք երբեք խաղաղություն չեք ցանկացել հակամարտության սկզբից ի վեր, եղեք ազնիվ, գոնե մեկ անգամ»,- գրել է օգտատերերից մեկը։
Նշենք, որ Բորելի գրառումից հետո համացանցում օգտատերերի կողմից քննադատության մեծ ալիք է բարձրացել։