Իրանը կոչ է արել երկխոսել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում
Իրանը դատապարտում է պատերազմի հրահրումը և միակողմանի պատժամիջոցների սահմանումը, գերադասում է երկխոսությունն Ուկրաինայում ստեղծված իրավիճակում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Վիեննայում ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը։
«ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից պարտադրված պատերազմի, սպառնալիքների և միակողմանի պատժամիջոցների զոհ դարձած Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար դիրքորոշումն է հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ներառյալ ուժի չկիրառումը: Իրանը դատապարտում է պատերազմը և միակողմանի պատժամիջոցները և բացարձակ նախապատվությունը տալիս է երկխոսությանը և դիվանագիտությանը պետությունների միջև վեճերը լուծելու համար»,- ասել է դիվանագետը։