Պուտինին արգելել են մուտք գործել Մոլդովա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել Մոլդովա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դորին Ռեյսինը։
«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, ինչ՝ ոչ։ Մոլդովան անկախ, ինքնիշխան երկիր է»,- հավելել է նախարարների կաբինետի ղեկավարը։
Նրա խոսքով, կա ռուս պաշտոնյաների որոշակի ցուցակ, որոնց մուտքը Մոլդովայի տարածք արգելված է, սակայն այս պահին դա չի կարող հրապարակվել։