Ղրղզստանում արգելվել է «Ազատություն» ռադիոկայանը
Բիշքեկի Լենինյան շրջանային դատարանը բավարարել է Ղրղզստանի մշակույթի նախարարության պահանջը՝ արգելել «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
Հայցի պատճառ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին Ղրղզստան-Տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված բախումների մասին նյութերը հեռացնելու մերժումը, որոնց ընթացքում զոհվել է առնվազն 100 մարդ։