Ամերիկան և Եվրոպան ընդդիմությանը հրահանգել են հեռացնել Էրդողանին․ Սոյլու
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները թուրքական ընդդիմությանը հանձնարարել են հեռացնել նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին։
«Ամերիկան և Եվրոպան նրանց հրահանգներ են տվել՝ հեռացնել Էրդողանին, հեռացնել Էրդողանին իշխանությունից»,- ասել է ՆԳ նախարարը։
Սոյլուն բացատրել է, որ Արևմուտքը չի ցանկանում, որ թուրք առաջնորդը մնա իշխանության ղեկին։ Նրա խոսքով՝ այս հարցում երկրի իշխանությունները մտադիր են լսել ժողովրդի ցանկությունը։