Մակրոնը Սի Ցզինպինի հետ գաղտնի ծրագիր է մշակել Ուկրաինայի համար. Bild
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ գաղտնի ծրագիր է մշակել Ուկրաինայի համար։
Այս մասին հայտնում է գերմանական Bild շաբաթաթերթը, որի համաձայն այս պլանը քննարկվել է Պեկինում Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների վեցժամյա հանդիպման ժամանակ։
Իր հերթին Bloomberg-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ ֆրանս-չինական տանդեմը նախատեսում է այս ամառ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային և Ռուսաստանին։
Հաղորդվում է, մասնավորապես, որ Մակրոնը հանձնարարել է իր արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոննեին՝ Չինաստանի նախկին արտգործնախարար Վան Յիի հետ միասին հիմք ստեղծել Կիևի և Մոսկվայի միջև ապագա խաղաղ բանակցությունների համար։