Գիշերը հրթիռակոծվել է Կիևը
Ապրիլի 28-ի գիշերը ռուսական զինված ուժերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Կիևի վրա, Telegram-ում հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունից։
«Նախնական տվյալներով՝ Կիևի օդային տարածքում ոչնչացվել է 11 թեւավոր հրթիռ, բացի հրթիռներից, խոցվել է ևս երկու անօդաչու թռչող սարք»,- հայտնել են վարչակազմում։
Կիևի Օբոլոնսկի շրջանում անօդաչուն վնասել է էլեկտրահաղորդման գիծը և ճանապարհը։