Մոսկվան քննարկում է թուրքական զորքերի Սիրիայից դուրսբերման հարցը
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երկու օր առաջ Մոսկվայում կայացել են անվտանգության հարցերով քառակողմ բանակցություններ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի միջև։
Բանակցություններին մասնակցել են չորս երկրների պաշտպանության նախարարներն ու հատուկ ծառայությունների ղեկավարները։ Այս ձևաչափով առաջին անգամ անցկացված բանակցությունների մանրամասները չեն բացահայտվել, սակայն կողմերն ընդգծել են հանդիպման կառուցողական բնույթը։
Դամասկոսին մոտ գտնվող պաշտոնական տեղեկատվական աղբյուրները բանակցությունների ավարտից երկու օր անց որոշ մանրամասներ են բացահայտել և հայտնել, որ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Այս մասին այլ մանրամասներ չեն նշվել։