Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Ապրիլի 24-ը այլեւս սուգի օր չէ, այլ՝ պայքարի․ Ղամիշլիի հայերը ուխտով հիշատակեցին Ցեղասպանության օրը

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանի, նախագահութեամբ Ճեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեանի, Կիրակի, 23 եւ Երկուշաբթի, 24 Ապրիլ 2023-ին Գամիշլիի հայութիւնը հաստատակամ եւ միասնական ոգիով իր յարգանքի տուրքը մատուցեց Հայոց Մեծ եղեռնի սրբադասուած նահատակներու յիշատակին։ Տեղեկանում ենք «Գանձասար» պարբերականից։

Տեղի ունեցաւ ջահերթ, մոմավառութիւն, կեդրոնական ձեռնարկ, Ս. Եւ Անմահ Պատարագ եւ ծաղկեմատոյց, կազմակերպութեամբ Կեդրոնական Յանձնախումբին, մասնակցութեամբ Արժ. Տ.Պսակ Քհնյ. Պէրպէրեանի, Պատկան Մարմինի, ազգային երեսփոխաններու, թաղականութեան, ազգային եւ միութենական մարմիններու ներկայացուցիչներուն եւ հոծ բազմութեան։

Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած կեդրոնական ձեռնարկը տեղի ունեցաւ «Կիւլպէնկեան» սրահին մէջ, Շաբաթ,23 Ապրիլի երեկոյեան:

Հանդիսավարներ Գէորգ Նազարեան եւ Նարօտ Յովհաննէսեան հրաւիրեցին ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգելու յիշատակը անմահ նահատակներուն, որմէ ետք հնչեց Սուրիոյ, Հայաստանի եւ Արցախի քայլերգները։

Բացման խօսքով հանդէս եկաւ Ս. Յակոբ եկեղեցւոյ թաղականութեան Ատենապետ երկրչ. Վարդան Մուրատեան, որ պատմական ակնարկով անդրադարձաւ Մեծ Եղեռնի դրդապատճառներուն եւ ներկայ Արցախի իրավիճակին, ապա շեշտեց հայութեան որ կեցուածքներուն մէջ հաստատ մնալու աննկուն կամքը եւ հաւատքը։

Օրուան խորհուրդը տուաւ Բերիոյ Հայոց Թեմի ազգ. երեսփոխան բժշկ. Անդրանիկ Սարգիսեան։ Ան ըսաւ, որ պահանջատիրական երթը մեզ կտակած են մեր նահատակները եւ այսօր Արցախի կանչը մեզ հաստատ կը պահէ մեր ուխտին նկատմամբ մինչեւ արդար հատուցում եւ արդար լուծումը Հայ Դատին։

Գեղարուեստական յայտագիրով ելոյթ ունեցաւ Համազգայինի «Աւետիս Ահարոնեան» Մասնաճիւղի երաժշտանոցի մենակատար Սիւզի Յովհաննէսեան-Դաւիթեան, փոքրիկն Տաթեւիկ Դաւիթեան եւ երաժիշտներ Քրիստ Միքայէլեան եւ Յարութ Մատարճեան։ Ապա ելոյթ ունեցաւ «Վանայ» պարախումբը, պարուսոյց Նանար Սարգիսեանի գլխաւորութեամբ։

Գեղարուետական յայտագիրին մասնակցեցան նաեւ ՍԵՄ-ի Նիկոլ Դուման Մասնաճիւղի ընկերները: Սագօ Սիմոնեան մենեգեց «Նրանք ընկան» երգը, Քրիստ Միքայէլեանի երգեհոնի ընկերակցութեամբ։ Մեծ Եղեռնի նուիրուած քերթուածներու համադրում մը ներկայացուցին Մերի Սարգիսեան, Մարինա Աւետիսեան, Արեգ Պետրոսեան, Արամ Զատիկեան, Յակոբ Գասպարեան եւ Սեւակ Սիմոնեան։

Հոգշնորհ հայր սուրբը իր խօսքին մէջ շեշտեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսին հետեւեալ կոչը հայութեան. «Իրարու դէմ խօսիլը քաջութիւն չէ, իրարու հետ խօսիլն է քաջութիւնը»: Աւելցնելով ըսաւ, որ մեր նահատակներուն պատգամը միասնութիւնը, համախմբումը եւ կողք-կողքի կանգնիլն է՝ հասնելու մեր հետապնդած նպատակներուն։