Շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները․ քաղաքապետարան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Հերթական ստուգայցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության մասնագետների հետ մասնակցել են նաև պարեկային ծառայության աշխատակիցները: Պարեկները տարբեր իրավախախտումների դեպքերով կազմել են վարչական արձանագրություններ։