Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հանձնվել ու գնալ դժվար ճանապարհով. ինչ է առաջարկում Ֆրանսիան Հայաստանին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գնալ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա:
Մենք կոչ ենք արել միջազգային հանրությանը խուսափել բախումներից, հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և դա կայուն և հաստատուկ խաղաղության ճանապարհն է, այս ժողովուրդներն այսօր ունեն խաղաղության հնարավորություն։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիան ողջունել է դա։

Սա դժվար ճանապարհ է, խաղաղության ճանապարհը պահանջում է համբերություն, հաստատակամություն, թիմային աշխատանք և ծրագրեր։ Պրահայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, եղել են շփումներ, և սա կարևոր է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա է ամեն ինչի հիմքը։

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով»-Բաքվում ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Այն, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր, դա պարզ էր նախքան ֆրանսիացի պաշտոնյայի այս ելույթը, որովհետև Հայաստանին այն ներկայացրել է Ադրբեջանը։

Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է խաղաղություն, բայց իր պայմաններով, իսկ այդ պայմաները մի քանիսն են՝ Արցախից ամբողջական հրաժարում, Հայաստանի 8 գյուղերի հանձնում Ադրբեջանին, Արցախի Պաշտպանության բանակի լուծարում։
Սրանք պահանջներից մի քանիսն են ու հիմնականը։

Մեր բարեկամ Ֆրանսիան մեզ հիմա ինչո՞ւ է կոչ անում ընդունել ադրբեջանական առաջարկները, գնալ այդ դժվարին ճանապարհով։
Ադրբեջանը Արցախում ապրող հայերին առաջարկում է կամ ադրբեջանական անձնագիր, կամ միակողմանի բացված ճանապարհով Արցախից հեռացում։

Ֆրանսիացի պաշտոնյան ադրբեջանական այս պահանջը դատապարտելու փոխարեն ինչու է Հայաստանին առաջարկում է հնազանդորեն ընտրել հանձնվելու ճանապարհը։
Հարց է առաջանում, թե ֆրանս-ադբեջանական ինչ գործարքներ են դրված պաշտոնյայի այս հայտարարության հիմքում։

Իրականում ինչպես Ֆրանսիան, այնպես էլ ԱՄՆ-ն, կամ աշխարհաքաղաքական այլ կենտրոն չի առաջնորդվում հայկական շահով, նրանց օրակարգերի կիզակետում դրված է իրենց երկրների շահը։ Այդ շահը առաջ տանելու համար, եթե Ֆրանսային պետք լինի ջանքեր գործադրել, որ հայերը հանձնվեն, ապա Ֆրանսիան դա կանի։ Բաքվում ֆրանսիաից նախարարի հայտարարությունը հենց այդ մասին է։

 

                                                          NEWSPRESS.am