Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության նախագիծը

Ապրիլի 27-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:

Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Օրակարգի հաջորդ երկու հարցերը Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանի և Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն էին: Այդ պաշտոններում Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարինե Գարոյի Բաբայանի և Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: Թեկնածուների ելույթները լսելուց հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն կողմ է քվեարկել նրանց օգտին

Այնուհետև խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի հաղորդմամբ՝առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 31 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է որպես օրենք:

«Յոթերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ: Խորհրդարանը 23 ձայնով կողմ է քվեարկել նախագծին:

Դավիթ Գալստյանը և Արթուր Մոսիյանը հայտնել են, որ հանձնախմբի ձևավորման համար Արցախի «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվի:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին խորհրդարանի ղեկավարը շնորհավորել ու աշխատանքում հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Հարցադրման համար հերթագրվել են 8 պատգամավոր, նրանց կողմից հնչեցվել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Դրանք ՀՀ վարչապետի հայտարարությունների, ժամկետանց վարկերի, կառավարությանն ուղղված դիմումների պատասխանների ուշացման, բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի, ալյընտրանքային էներգետիկ աղբյուրների, շրջափակման պայմաններում կտրոններով սննդամթերքի որակի ու մատակարարման, միջհամայնքային երթուղիների կարգավորման վերաբերյալ էին:

Ընդմիջումից հետո քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն: 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ

28 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հերթական նիստն ամփոփվել է պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Իշխանյանի հայտարարություններով: