Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Կոլոնա
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա: Ինչպես գրում է Haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Հարցը լուծելու միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ երկու երկրներն էլ հավատարիմ լինեն դրան: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
Կոլոնոն նաև հավելել է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Ադրբեջանի նախաձեռնությունը։