Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում գտնվող հողամասերը զավթվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 թվականի մայիսի 24-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերոնշյալ տեղեկության հիման վրա՝ Դատախազությունը 2022 թվականի հուլիսի 12-ին ներկայացված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նշված հասցեներում առերևույթ հողազավթումների վերաբերյալ Քաղաքապետարանում առկա տեղեկատվությունը: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող շինության տարածք՝ նշված տարածքը փաստացի օգտագործող «Երևանի Ալրաղաց» ԲԲ ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Մուտքը խոչընդոտելու պատճառով վերոնշյալ աշխատակիցների կողմից հնարավոր չի եղել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ շինություններով ծանրաբեռնված հողամասերի իրավական կարգավիճակը պարզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների ներգրավման արդյունքում ևս չի հաջողվել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ նույն պատճառով։

Դատախազությունը, ուսումնասիրելով Երևանի գլխավոր հատակագիծը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում առկա իրադրության հատակագիծը և «Google Map»-ում առկա տեղանքի պատկերը՝ 2023 թվականի փետրվարի 9-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոնշյալ տարածք(ներ)ի, ինչպես նաև երկաթգծի վրա կառուցված շինության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեից ստացված գրության համաձայն՝ տարածք(ներ)ը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որի վրա առկա է 2 շինություն՝ առանց իրավունքի պետական գրանցման, իսկ երկաթգծի վրա գտնվող շինության կարգավիճակի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվում և քարտեզում տեղեկություններ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձինք, որոնց վրա օրենսդրությամբ դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու համար, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառել հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառուցապատում իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ, 2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

2023 թվականի մարտի 28-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։