Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիև
Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը «չի կատարում ստանձնած պարտավորությունները»:
Ալիևը մասնավորապես նշել է.
«Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները: Նա չարաշահում է Լաչինի միջանցքը Ղարաբաղ զենք տեղափոխելու համար»,- նշել է Ալիևը: