Հայաստանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ հատկացրեց Արցախին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023 թվականի բյուջեի մասին օրենքում և Արցախի կառավարությանը միջպետական վարկ տրամադրել:
Նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Արցախին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: