Արցախի առանձին շրջաններում սպասվում է կարկուտ
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին հարավային` 3-5 մ/վ արագությամբ, ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը՝+24+29° տաքություն: