Էրդողանն այսօր առցանց կմասնակցի պաշտոնական միջոցառումներին
Թուրքիայի նախագահը հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին առցանց ձևաչափով կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ միջուկային վառելիքի բացման արարողությանը։
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և նրա փոխնախագահ Էրքան Քանդեմիրը։
«Մեր նախագահը կմասնակցի Աքքույու ատոմակայանի բացման արարողությանը, որը տեղի կունենա առցանց»,- գրել է նա։