Կադիրովը հատուկջոկատայիններին ուղարկել է Ուկրաինա
Չեչնիայի Հանրապետությունում Ռուսաստանի գվարդիայի «Ախմատ-1»- հատուկջոկատայինների անձնակազմը գնացել է ռուսական ռազմական գործողության գոտում իրենց ընկերներին փոխարինելու։
Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
Կադիրովը նշել է, որ ստորաբաժանումը ներառում է մարտական գործողությունների մեծ փորձ ունեցող մարտիկներ: Նրանցից շատերը նախկինում ներգրավված են եղել ռուսական ռազմական գործողության մեջ, անմիջականորեն ներգրավված են եղել Դոնբասի մարտերում: