Վանաձորը կունենա Վիկտոր Համբարձումյանի հուշարձան
Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ հարցերի, հաստատել է նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը։
Այդ մասին հաղորդում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վիկտոր Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Այս տարի սեպտեմբերի 18֊ին լրանում է մեծանուն գիտնականի 115֊ամյակը։