Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է տվել
Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Ակիրա Ամարին այսօր հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, այս մասին հաղորդում է interfax.ru-ն: Նախորդ շաբաթ ճապոնական Shukan Bonshun-ը հրապարակել էր մի նյութ, որտեղ նախարարը և նրա ենթակաները մեղադրվում էին անանուն շինարարական ընկերությունից 12 մլն իեն, կամ 100 000 դոլար կաշառք ստանալու համար:
Որոշ տվյալներով` գումարները կարող էին հասնել մի քանի տասնյակ մլն իենի: Ամարին հայտարարել է, որ նշված միջոցները քաղաքական գործունեության համար նվիրատվություններ էին, սակայն պաշտոնապես գրանցված չէին: Նախարարը ներողություն է խնդրել սկանդալի համար և նշել, որ պատասխանտվություն է ստանձնում իր գերատեսչությունում տեղի ունեցածի համար: