Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Փաշինյանին «դավաճան» ասողը գործից է զրկվել, չասողը՝ թասիբից

2018 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրած, ապա 44-օրյա պատերազմին մասնակցած Հայաստանի հանրապետության քաղաքացի Սամվել Վարդանյանի համար 2023 թվականին իր ընտրած ղեկավարը համարվում է ոչ ավել, ոչ պակաս «դավաճան»։

Վարդանյանը դա չի թաքցրել իր հոգու խորքում։ Նա համարձակվել է իր սխալ ընտրության մասին բարձրաձայնել։ Երեկ երեկոյան տեսել է Փաշինյանին և գոռացել է «դավաճան», ինչի համար երեկոյան տարվել է ոստիկանություն, իսկ այսօր՝ ազատվել աշխատանքից։

«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»,- Aravot.am-ին պատմել է Սամվել Վարդանյանը:

Սամվելը դարձել է Հայաստանի հանրապետության այն քաղաքացին, ով գտել է իր մեջ ուժ բղավելու իր սխալ ընտրության մասին, առաջինը ինքն իրեն, ապա հանրությանը խոստովանելու, որ 2018 թվականի իշխանափոխությունը Արցախը հանձնելու համար է եղել։

Սամվելը առաջինը ինքը իրեն է խոստովանել, որ Արցախի հողը պաշտպանելու համար հազարավոր հայորդիներ այսօր Եռաբլուրում անմահացել են, որովհետև ինքը սխալվել է՝ հավատալով Փաշինյանին։

Սամվելի պես ամեն օր ինքնախոստովանություն անող մեր հայրենակիցները շատ են։

Նրանց թիվը ավելանում է, նրանք դա կիսաձայն խոստովանում են իրենց, երբ թշնամին բռի մեջ սեղմում է Արցախը, խոստովանում են, երբ տեսնում են, թե ինչպես է գծվում 120 հազար հայի հայրենազրկելու և ցեղասպանելու գծագիրը, խոստովանում են, երբ տեսնում են, թե ինչպես է թշնամին հասնում Ջերմուկ, ապան Սիսիան, հետո սպանում ԶՊՄԿ-ի աշխատակցին։

Բայց ինչն է խանգարում, որ Սամվել Վարդանյանի պես այդ ինքնախոստովանությունը միայն կիսաձայն չլինի, մարդիկ ունենան քաջություն ու այդ մասին բղավեն Սամվելի պես, խոստովանեն, որ մեղավոր են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու իշխանության ձեռքը Հայաստանը և Արցախը գերի դարձնելու համար ու որոշեն, որ պետք է ուղղեն սխալը։

Սամվել Վարդանյանը այդ համարձակության սիմվոլն է՝ անկախ ցանկացած հանգամանքից։

Եթե վախենում եք ձեր գործատուներից, ապա Վարդանյանի օրինակը ցույց է տալիս, որ ազատվելով աշխատանքից X գործատուի մոտից, նա այն կգտնի Y-ի մոտ։

Սամվելը անհաց չի մնա, կգտնի և աշխատանք և հոգու խաղաղություն, իսկ ի՞նչ կունենանք դուք՝ Փաշինյան ընտրածներ ու դրա համար երկու ձեռքով ձեր գլխին հարվածողներ, վստահաբար ոչ հոգու խաղաղություն, գուցե միայն փող։

 

                                                  NEWSPRESS.am