Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում ապրող հայերին տրված բազմաթիվ երաշխիքներին պետք է լուրջ վերաբերվեն. Իբրահիմ Քալին
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում և նրա շրջակայքում ապրող հայերին տրված բազմաթիվ երաշխիքներին պետք է լուրջ վերաբերվեն: Այս մասին նշել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին:
«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի անվտանգության մոդելը, որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»,- նշել է Քալինը: