«Սամոկատով» պարեկներ երթի սկզբից, փուչիկներն էին պակասում». Դավիթ Սահակյանցը՝ Եղեռնի օրվա երթի մասին (տեսանյութ)
Ապրիլի 23-ին ջահերով երթի հետ կապված մի բանից վատ զգացի: Այս մասին ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:
Նա մատնանշեց պարեկների «սամոկատով երթը»:
«Աննկարագրելի վիրավորանք զգացի իշխանության հերթական գործողությունից, երբ Եղեռնի զոհերի հիշատակի երթի առջեւից նախ «սամոկատով» պարեկներն էին գնում, հետո հոգեւոր դասը, հետո դրոշներն էին Ցեղասպանությունը ճանաչած երկրների, ապա ջահերով երթը, մնացածս… Պատկերացնում եք՝ շոուի պես ինչ-որ «սամոկատով» պարեկներ երթի սկզբից, փուչիկներն էին պակասում… Սա «ցիրկ» էր, հեգնանք… Դա ի՞նչ վերաբերմունքն է բոլորս հանդեպ, նույնիսկ իրենց տատերին ու պապերի հիշատակի, մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի հանդեպ…»,-ասաց նա: