Բերձորի միջանցքում պաշտոնապես բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, այդ մասին զեկուցել են Ալիևին (տեսանյութ)
Ստեփանակերտ-Լաչին ճանապարհի մուտքի նոր անցակետում տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողություն։ Զեկույց է տրվել նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի գնդապետ Բաբեկ Ալեքպերովը Իլհամ Ալիևին զեկուցել է Ադրբեջանի սահմանային անցակետում դրոշի բարձրացման մասին։
«Այսպիսով, ապահովվում է Ադրբեջանի սահմանների ամբողջականությունը»,- գրում է Haqqin.az-ը՝ այդպիսով շեշտելով, որ թքած ունի միջազգային հանրություն կոչված փուչիկի վրա։ Թքած ունի Հաագայի դատարանի վճռի, Հայաստանում իշխող ղեկավարության, նաև ռուս խաղաղապահների ու ռուսական պետության վրա: