Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ ամիսն է ընթանում, ինչ Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական պատրվակներով բլոկադայի է ենթարկել Արցախը, այնուհետև ճանապարհի երթուղու փոփոխությունից օրեր անց, արդեն պետական մակարդակով, պաշտոնապես անցակետ է տեղադրել Հակարիի կամրջին: