Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը․ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը:
Նա մասնավորապես գրել է․
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործին: Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը», - նշել է Բորելը: