Չեխիայի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ծաղրածու է անվանել
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին ծաղրածու է անվանել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ ի պատասխան Լավրովի՝ Չեխիայի նախագահի մասին մեկնաբանություններին։
«Ծաղրածու Լավրովի հայտարարությունները Չեխիայի նախագահ Պետր Պավելի մասին ուղղակի ծիծաղելի են, Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, և նրա ղեկավարությունը պետք է կանգնեցվի միջազգային տրիբունալի առջև»,- ընդգծել է չեխ դիվանագետը։
Ավելի վաղ Politico-ին տված հարցազրույցում Պավելն իր համոզմունքն էր հայտնել, որ Չինաստանին չի կարելի վստահել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման միջնորդի, քանի որ Պեկինին ձեռնտու է պատերազմը շարունակելը։
Լավրովն ասել է, որ Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը Չինաստանի մասին չի համապատասխանում նորմալ քաղաքական գործչի արտահայտած մտքերին։