Ադրբեջանն անցկացրել է զենիթահրթիռային համակարգերի հերթական զորավարժությունը
Ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժությաան շրջանակներում ուղիղ կրակ են բացել համակցված զինտեխնիկայի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։
Ուղիղ կրակոցների հիմնական նպատակը, որն իրականացվել է պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն, մարտունակության բարձրացումն է և անձնակազմի հմտությունների կատարելագործումը զենիթահրթիռային համակարգերի կառավարման գործում։