Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։

Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։

Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։
Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Սյունիքի կորուստը, պետականության կորուստը, թե՞ ոչ։ Նիկոլը Մեծարգո՞ է, թե՞ ոչ, սպասելու ենք լիդերների հայտնվելո՞ւն, թե՞ ինքներս ենք տեր կանգնելու մեր երկրին։ Սրանք առողջ բաժանարար գծեր են, որոնք մի կողմում թողնում են ճնշող մեծամասնությանը, մյուս կողմում՝ այլոց։
Անհանդուրժողականության մթնոլորտ է պետք ձևավորել որոշ գաղափարների և դրանց կրողների հանդեպ։ Պատկերավոր ասած՝ պետք չէ վիզ ծռել ու Ալենից հանդուրժողականության մթնոլորտ աղերսել։ Լրիվ հակառակը։


Եկեղեցին և մենք

Մեզ բաժանել են, բզկտել են անթույլատրելիության աստիճանի։ Այնքան խորն է բաժանումը, որը երբեմն մտածում ես, թե արդյո՞ք նույն ժողովուրդն ենք։
Մենք պետք է գնանք ներհասարակական հաշտեցման, առանց հաշտեցման ոչ մի խնդիր չենք լուծելու։
Մենք պետք է գնանք նոր տիպի հասարակության ձևավորման՝ նոր խաղի կանոններով, համակեցության նոր կանոններով, նոր արժեքներով։ Վերադառնանք մարդկային հասարակության, արժանապատիվ հասարակության որակներին։

Այս հարցում պատմական նշանակություն ունի եկեղեցին։ Սա է հայ առաքելական եկեղեցու պատմական առաքելությունն այսօր։ Իշխանությունը հիմա եկեղեցուն ուզում է տեսնել ինչ-որ բարիկադի կողմում, բզկտման մի առանցքում։
Եկեղեցին վեր է ամեն բարիկադավորումից։ Եկեղեցու առաքելությունն այսօր ներհանրային հաշտեցումն է, ազգային և հասարակության բարոյական նեխման կասեցումը։ Եկեղեցին ունի բնական դաշնակից՝ հանրային գործիչների լայն շերտը, որն օր օրի ավելի ազդեցիկ է դառնում, ձևավորում հանրային տրամադրություններ։ Այստեղ պետք է, սակայն, որ ոչ միայն հասարակությունը զգա եկեղեցու աջակցությունը, այլև եկեղեցին՝ հասարակության։ ՔՊ համայնքն ու նրանց «հովվապետի»՝ եկեղեցու դեմ ձեռնարկած անթաքույց արշավին պետք է հակադրվի մարդկային լայն աջակցությունը, և դրա ձևերը պետք է քննարկել, այդ թվում, գուցե, հրապարակային մեծ ակցիաների միջոցով։

Բարիկադները՝ ֆիկցիա

Եթե ճիշտ աշխատեցինք, շատ արագ կհասկանանք, որ ոչ մի իրական բարիկադ էլ չկա։ Հասարակության պառակտման նպատակով դաշտ նետված թեմաները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը ստեղծել են պատրանք, թե հանրությունը բաժանված է «խաղաղության» ու «պատերազմի» կողմնակիցների, «նախկինների» ու «ներկաների» ճամբարների։ Իրական բաժանումը բոլորովին այլ է։ Իրական խաղաղության կողմնակիցների, արդար պետության կողմնակիցների, սոլիդ իշխանության և առողջ մարդկային դեմքով հասարակության ճամբարը 90 տոկոս է։ Մյուս՝ տասը տոկոսանոց ճամբարում, հանրությանը մանիպուլացնող, պետությունը թուլացնող ուժերն են և նրանց շահառուների մի խումբ, որոնց համար Հայաստանը, Արցախը, պետությունը, քաղաքացին որևէ իրական արժեք չունեն, և որոնց պետք է լայն ճնշման միջոցով հեռացնել իշխանությունից։ Սրա համար մեզ պետք է, որ 90 տոկոսը վերջապես վերգտնեն միասնությունն ու համերաշխությունը։ Սա կոնկրետ աշխատանքի առաջարկ է, որը տալու է շատ կոնկրետ արդյունք։ Եթե մենք չգործենք, մենք դառնալու են դիտորդ՝ հետևելով, թե ինչպես է 10 տոկոսի հովվապետն ավերում ամեն ինչ, ներառյալ՝ ներառյալ 90 տոկոսին»