Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Ծեծկռտուք․ մասնակիցների մեջ են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետը, Խան Սամոն և այլք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին պաշտոնյաների մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «կանաչ կիրակի» ​կոչվող տոնին Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Մակիտոն Հակոբջանյանի որդին՝ ​ 19-ամյա Տիգրան Հակոբջանյանը, Վարդաշեն գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել է Լանջազատ​ գյուղի բնակիչներ 17-ամյա Դավիթ Նազարյանի, 25-ամյա Հրահատ Նազարյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի, 25-ամյա Ֆրունզե Հովհաննիսյանի, 25-ամյա Միշա Այվազյանի և 24-ամյա Էդվարդ Այվազյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են) հետ և ​ ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը նշված ծեծկռտուքի հետ կապված հարցի շուրջ Արևշատ գյուղում գտնվող Ծիրանի այգիներում Մ. Հակոբջանյանը, վերջինիս եղբայր 48-ամյա Հրայր Հակոբջանյանը, ով Արտաշատ խոշորացված համայնքի փոխհամայնքապետն է, «Խան Սամո» ​ մականվամբ Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանը, Լանջազատ գյուղի բնակիչ 27-ամյա Նարեկ Նիկողոսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Մկրտչյանը, 44-ամյա Ստեփան Նիկոլյանը, ով Արևշատ համայնքի համայնքապետն է, և նրա որդի՝ 19-ամյա Գոգոլ Նիկոլյանը ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանի հետ վիճաբանած և ​ նրան ծեծի ենթարկած նշված անձանց:

Ոստիկանությունում ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիճաբանությանը միջամտել է Երևանի բնակիչ, 51-ամյա «Էրեբունցի Ծյոմ» մականվամբ Արտեմ Ավագյանը, ում այդ հարցով դիմել է Էդվարդ և Միշա Այվազյանների հայր, Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Նահապետ Այվազյանը: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել ​ նաև, որ նշված հավաքի ժամանակ Հ. Հակոբջանյանն ու ​ Ս. Բարսեղյանը, Ա. Ավագյանի և Ն. Այվազյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել Է. Այվազյանին և նվաստացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։