Անձնագրերի խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ․ ՄԻՊ
Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- ասված է հաղորդագրության մեջ։