Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներին
Ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Այս մասին հայտնում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,-գրել է Նորիկյանը: