Ադրբեջանը 4 մլրդ դոլարի վարկ է վերցնում
Ադրբեջանը պատրաստվում է վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Տեղեկացնում է oxu.az կայքը` հղում անելով Financial Times գործակալությանը: Ըստ հայտնված տվյալների` Ադրբեջանը նավթի գնանկման հետևանքով առաջացած ծանր իրավիճակում սեփական տնտեսությունը փրկելու համար պատրաստվում է 4 մլրդ դոլար վարկ վերցնել:
Վարկի տրամադրման մանրամասները քննարկելու համար հունվարի 28-ից փետրվարի 4-ը Բաքու են ժամանելու Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Նախատեսվում է 3 մլրդ դոլար վերցնել Միջազգային արժութային հիմնադրամից և 1 մլրդ` Համաշխարհային բանկից: Տեղեկության մեջ նշվում է, որ սա Ադրբեջանի առաջին վարկն է լինելու: