Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 110 մարդու
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 110 մարդու՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու կասկածանքով։
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ գործողությունն իրականացվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրում և ընդգրկել է ավելի քան 21 նահանգ:
Գործողությունն իրականացվել է նախագահական և խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ, արվեստագետներ, փաստաբաններ։