Մոուրինյոյի մարզիչ ընտրվելու դեպքում Գիգզը կլքի Մանչեսթեր Յունայթեդը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի օգնական, «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կհեռանա ակումբից այն դեպքում, երբ թիմը գլխավորի Ժոզե Մոուրինյոն: Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, «Յունայթեդի» նախկին առաջատար ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ պորտուգալացու գլխավորումից հետո չի ընգրկվի մարզչական շտաբում, ավելին՝ կհեռանա ակումբից:
Հարկ է նշել, որ անգլիական մեդիայում բազում են տեղեկություններն այն մասին, որ քիչ ժամանակ անց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը կլքի Լուի վան Գալը: Հիշեցնենք, որ Թեկնածուների թվում է նաև Ժոզե Մոուրինյոն: