Շուշիի գյուղերը՝ կրկնակի օղակի մեջ
Շուշիի շրջանի գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ: Դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտի հետ կապի հնարավորությունը կորցրած գյուղերը երեկվանից տրանսպորտային կապ չունեն նաև ՀՀ բնակավայրերի հետ: Արդեն ուրվագծվում են պարենի հետ կապված դժվարությունները:
Իսկ առողջապահության ոլորտի մասին ավելորդ է անգամ խոսել: Այդ գյուղեր հասնելու հնարավորություն չունեն անգամ շտապօգնության մեքենաները: